ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սույն քաղաքականությունը նկարագրում է աշակերտների, մասնակիցների, նրանց օրինական ներկայացուցիչների, ուսուցիչների (այսուհետ՝ Օգտատերեր) անձնական տվյալներ հանդիսացող տեղեկույթի՝ dream.koreez.am կայքի (այսուհետ՝ Կայք) շրջանակներում հավաքագրման, պահպանման, մշակման և օգտագործման ընթացակարգերը։
ՍՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Քաղաքականության նպատակն է առաջնորդվել խստագույն չափանիշներով բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Օգտատերերի անձնական տվյալների հավաքագրմանը, մշակմանը, պահպանմանը և օգտագործմանը։ Սույն քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») սահմանում է մշակման ենթակա անձնական տվյալների տեսակները, դրանց մշակման և պահպանման կարգերը, նպատակները, և առնչվող այլ հարցեր։
Սույն Քաղաքականությունը կիրառելի է Օգտատերերի այն բոլոր անձնական տվյալների նկատմամբ, որոնք որևէ կերպ մշակվում են Կայքի շրջանակներում։ Սույն Քաղաքականությունը կարող է վերաբերել նաև անձնական չհամարվող այլ տվյալների:
ԿԱՅՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄՇԱԿՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Մշակման ենթակա անձնական և այլ տվյալներն են՝
- Կայքի Օգտատերերի անուն/ազգանուն/հայրանուն,
- էլեկտրոնային հասցեն(երը), հեռախոսահամարը(ները), ծննդյան տարեթիվը, սեռը, անձնագրի, ծննդյան վկայականի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի համարը (այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում՝ դրանց լուսապատճենը (scan)),
- Օգտատիրոջ հաշվի գրանցման տվյալները, ինչպիսիք են ընտրված
- Օգտատիրոջ ծածկանունը (էլեկտրոնային հասցեն) և գաղտնաբառը (կոդավորված),
- Օգտատերերի կողմից տեղադրված նկարները,
- Օգտատիրոջ երկիրը, դպրոցը, դասարանը:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
Մշակման ենթակա անձնական տվյալները կարող են ստացվել բացառապես հետևյալ աղբյուրներից՝
- Օգտատիրոջ կողմից Կայքում գրանցման ժամանակ տրամադրված անձնական տվյալներ, Օգտատիրոջ կողմից Կայքից օգտվելու ընթացքում տրամադրված անձնական տվյալներ,
- Օգտատիրոջ կողմից Կայքի շրջանակներում որևէ այլ ձևով կապ հաստատելու արդյունքում տրամադրված անձնական տվյալներ։
Եթե Օգտատերը նախընտրում է չտրամադրել անձնական տվյալները Կայքին կամ հետ կանչել Կայքի կողմից անձնական տվյալները մշակելու համար արդեն իսկ տրված համաձայնությունը, ապա Օգտատերը կկարողանա այցելել Կայք և որոշակի չափով օգտվել դրանից, սակայն չի կարողանա օգտվել Կայքի որոշակի առավելություններից, կատարել որոշակի գործողություններ և ստանալ որոշակի տեղեկատվություն:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Օգտատերերի անձնական տվյալների մշակման համար հիմք են հանդիսանում՝
- Հայաստանի Հանրապետության օրենքը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» (թիվ ՀՕ-49-Ն, ընդունված՝ 2015թ․ մայիսի 18-ին),
- սույն «Անձնական տվյալների պահպանման (մշակման և օգտագործման) քաղաքականություն»-ը,
- Օգտատիրոջ կողմից Քաղաքականությամբ սահմանված կարգով տրված անձնական տվյալների մշակման համաձայնությունը։
Օգտատերերի անձնական տվյալների մշակումը կատարվում է հետևյալ նպատակներով՝
- կրթության որակի և կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը միտված առկա թվային գործիքների կատարելագործման նպատակով,
- կրթության որակի և կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը միտված նոր գործիքների ներդրման նպատակով,
- աշակերտների ինտելեկտուալ մրցույթների, խաղերի և կրթությունը խրախուսող այլ միջոցառումների միջոցով խելացի և շնորհալի սովորողների բացահայտման ու նրանց խրախուսման նպատակով,
- Կայքում Օգտատերերի գրանցվելու գործընթացի ապահովման, օգտատիրոջը անհատականացնելու, կեղծ օգտատերերի գրանցումը բացառելու նպատակով,
- Կայքի աշխատանքների առնչությամբ Օգտատերերի հետ կապ հաստատելու, Օգտատերերի կողմից ուղղված հաղորդագրություններին, նամակներին և հեռախոսազանգերին պատասխանելու նպատակով։
Օգտատերերի անձնական և այլ տվյալների մշակման և վերլուծությունների նպատակն է՝
- կառավարել և բարելավել Կայքի աշխատանքները,
- զարգացնել և բարելավել Կայքի օգտագործման հնարավորությունները,
- հայտնաբերել և կանխել Կայքի աշխատանքի ընթացքում ի հայտ եկող թերությունները:
Օգտատերերի անձնական տվյալների հետ կատարվող գործողություններն են՝
- հավաքագրում,
- համակարգում,
- պահպանում,
- վերլուծում,
- օգտագործում,
- արխիվացում,
- ոչնչացում։
Օգտատերերի անձնական տվյալները մշակվում են ավտոմատացված եղանակով։
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ
Օգտատերերի անձնական տվյալները որևէ երրորդ անձի չեն տրամադրվում, բացառությամբ Օգտատիրոջ կողմից տրված գրավոր համաձայնության առկայության և/կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի և սահմանված կարգով։
Օգտատերն իր այդ համաձայնությունը տրամադրում է իր կողմից Կայքում գրանցվելու և/կամ Կայքում իր հաշիվ մուտք գործելումիջոցով, որն էլ, իր հերթին, համարվում է պատշաճ համաձայնություն:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
Օգտատերերի անձնական տվյալները որևէ չթույլատրված արտահոսքից, կիրառումից, փոփոխությունից և ոչնչացումից պաշտպանելու համար կիրառվում են Կայքի տրամադրության տակ եղած անվտանգության ապահովման ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական բոլոր միջոցները: Օգտատերերից յուրաքանչյուրը ստեղծում և մուտքագրում է ծածկանուն և գաղտնաբառ անհատական էջ մուտք գործելու համար: Ըստ որում՝ Օգտատիրոջը տեսանելի են միայն իր տվյալները: Հետևաբար՝ Օգտատերերին տեսանելի չեն այլ Օգտատերերի տվյալները, բացառությամբ այն տվյալների որոնց հրապարակման մասին Օգտատերերը նախապես տեղեկացված են եղել: Օգտատերերի անձնական ամբողջական տվյալները որևէ մեկին հասանելի չեն: Կայքի աշխատակիցների պարագայում ամբողջական տվյալների հասանելիությունը ևս սահմանափակ է: Տվյալներին որևէ կերպ հասանելիություն ունեցող յուրաքանչյուր աշխատակից պարտավորվում է պահպանել գաղտնիությունը՝ ի լրումն իր կողմից ստանձնած պարտավորությունների։ Այնուամենայնիվ, համացանցում գտնվող որևէ կայք, այդ թվում Կայքի շրջանակներում չեն կարող ապահովվել անձնական տվյալների 100% պաշտպանություն, և Կայքը չի կարող պատասխանատվություն կրել իր վերահսկողությունից դուրս տեղի ունեցած Օգտատերերի տվյալների չթույլատրված մուտքի համար (օրինակ՝ երրորդ անձի կողմից օգտատիրոջ անվան և գաղտնաբառի չթույլատրված օրտագործման արդյունքում), որը հանգեցրել է Օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի կիրառմանը, փոփոխությանը կամ ոչնչացմանը:
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԺԱՄԿԵՏ
Օգտատերերի անձնական տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Օգտատերերի անձնական տվյալների մշակման վերը նշված նպատակներին հասնելու համար, եթե այլ ժամկետ սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
Եթե Օգտատերը ցանկանում է, որ Կայքը այլևս չմշակի իր անձնական տվյալները, անհրաժեշտ է կապ հաստատել (+374) 10 327 969 (+374) 94 287 969 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով, որից հետո Օգտատրիոջ հետ կապ կհաստատի Կայքի ներկայացուցիչը, որպեսզի կարողանա հաստատել իր ինքնությունը։ Օգտատիրոջ կողմից տրված անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնությունը պատշաճ կերպով հետ կանչվելու պարագայում, Կայքը կդադարեցնի Օգտատիրոջ անձնական տվյալների մշակումը և կոչնչացնի Օգտատիրոջ կողմից տրամադրված Օգտատիրոջ անձնական տվյալները հետկանչն ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում։ Օգտատիրոջ կողմից տրված անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնության հետկանչի դեպքում կարող է փակվել կամ ժամանակավորապես արգելափակվել (սառեցվել) Օգտատիրոջ անձնական հաշիվը Կայքում։
Cookie - ՖԱՅԼԵՐ
Կայքը կարող է օգտվել cookie-ֆայլերից և նմանատիպ տեխնոլոգիաներից (այսուհետ՝ «Cookie-ֆայլեր»), որպեսզի անհատականացնի և բարելավի Օգտատիրոջ մասին հավաքագրած տվյալները Կայքից օգտվելու ընթացքում: Cookie-ֆայլերը փոքր ծավալով տվյալներ պարունակող ֆայլեր են, որոնք թույլ են տալիս ինտերնետային կայքերին հավաքագրել և պահպանել տվյալներ Օգտատերերի համակարգիչներում:
Կայքը կարող է օգտագործել Cookie-ֆայլեր, որպեսզի բարելավի Կայքի աշխատանքը, կատարելագործի աշխատանքի որակը։ Օգտատերերը կարող են իրենց համակարգչի միջոցով կատարել համապատասխան կարգավորումներ, որոնք թույլ կտան Օգտատիրոջը ընդունել, մերժել կամ ջնջել Cookie-ֆայլեր։
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կայքը կարող է հավաքել անձնական տվյալները և հեռացնել նույնականացման տարրերը, որպեսզի վերլուծի և բարելավի Կայքի աշխատանքները, ինչպես նաև կարող է հանձնարարել երրորդ անձի կատարելու նշված վերլուծական գործողությունները:
Կայքի շրջանակներում կարող են հավաքագրվել Կայքի գործարկման վերաբերյալ որոշակի ապանձնավորված տեղեկություններ, ինչպես օրինակ՝ Կայքի այցելուների թիվը և այցելությունների հաճախականությունը: Այս տեղեկատվությունը կարող է ներառել տեղեկություններ այն մասին, թե որ կայքից հետո է Օգտատերը մուտք գործում, ինչ կայքեր է հաջորդիվ այցելում, ինչ դիտարկիչից (browser) է օգտվում, ինչպես նաև Օգտատիրոջ սարքի և IP հասցեի վերաբերյալ: Այդպիսի տվյալները օգտագործվում են միայն խմբակցված տարբերակով՝ առանց անհատականացման տարրերի: Այս հավաքական ապանձնավորված տվյալները օգնում են կատարել վերլուծություններ և անցկացնել հետազոտություններ Օգտատերերի հետաքրքրությունների, նախասիրությունների և վարքագծի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս Օգտատերերին ավելի լավ ճանաչել և այդ տեղեկությունը օգտագործել Կայքի աշխատանքները բարելավելու և այն Օգտատերերի համար առավել գրավիչ և հետաքրքիր դարձնելու համար:
Եթե Օգտատերերը սեղմում են Կայքում տեղադրված կոճակները, որոնք համակցված են սոցիալական ցանցերին (օրինակ՝ «Հավանել» և/կամ «Կիսվել» կոճակները), Կայքից որոշակի տվյալներ կարող են ուղարկվել համապատասխան սոցիալական ցանց և, կախված Օգտատերերի գաղտնիության պահպանման կարգավորումներից, այդ տվյալները կարող են մասնավոր կամ հանրային կարգով տեսանելի լինել (օրինակ՝ ընկերներին, հետևորդներին կամ ընդհանրապես բոլորին, ովքեր մուտք են գործում Օգտատիրոջ անձնական էջ):
Կայքը կարող է կատարել որոշակի անձնական տվյալների վերլուծություն իր օգտատերերին թիրախավորված նյութեր (այդ թվում՝ գովազդային) ներկայացնելու կամ առաջարկելու նպատակով։
ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Կայքում գրանցվելուց հետո Օգտատերերը իրավունք ունեն մուտք գործելու իրենց հաշիվ և ծանոթանալու Կայքի կողմից մշակվող անձնական տվյալներին: Օրենքով սահմանված դեպքերում Օգտատերերը իրավունք ունեն Կայքից պահանջելու կամ Կայքում, հնարավորության առկայության պարագայում, ինքնուրույն կատարելու ստորև նշված գործողությունները՝
- Օգտատիրոջ անձնական տվյալների ոչնչացում,
- Օգտատիրոջ անձնական տվյալների ուղեփակում:
Օգտատերը նաև իրավունք ունի՝
- հետ կանչելու իր անձնական տվյալները Կայքի կողմից մշակելու համար տրված համաձայնությունը,
- ստանալու իր անձնական տվյալները էլեկտրոնային ձևաչափով և փոխանցելու դրանք երրորդ անձի,
- օգտվելու Հայաստանանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Կայքը կարող է պարբերաբար, ըստ անհրաժեշտության, փոփոխել և/կամ լրացնել սույն Քաղաքականությունը: Քաղաքականության փոփոխված տարբերակը հրապարակվում է Կայքում և ուժի մեջ է մտնում հրապարակվելու պահից: Որոշ դեպքերում, եթե Քաղաքականությունում կատարվող փոփոխությունները էական նշանակություն ունենան, Օգտատերը Կայքում կծանուցվի այդ մասին իր՝ օգտատիրոջ անվամբ մուտք գործելու պահին:
ՀՂՈՒՄՆԵՐ
Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ ինտերնետային կայքեր, որոնք գործածվում են այլ կազմակերպությունների կողմից: Կայքը որևէ պատասխանատվություն չի կրում այլ կազմակերպությունների կայքերի հետ կապված խնդիրների համար:
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Կայքի կողմից Օգտատիրոջ անձնական տվյալները հավաքագրելու, օգտագործելու, մշակելու և/կամ երրորդ անձանց տրամադրելու վերաբերյալ Օգտատիրոջ համաձայնությունը համարվում է տրված Օգտատիրոջ կողմից Կայքում գրանցվելու և/կամ Կայքում իր հաշիվ մուտք գործելու փաստով, ինչը համարվում է այնպիսի հավաստի գործողություն, որն ակնհայտորեն վկայում է Օգտատիրոջ՝ անձնական տվյալները հավաքագրելու, օգտագործելու, մշակելու և/կամ երրորդ անձանց տրամադրելու համաձայնության մասին, որը տրված է անձամբ Օգտատիրոջ կողմից, կամ, եթե Օգտատերը անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչև16 տարեկան անչափահաս է, ապա Օգտատիրոջ օրինական ներկայացուցչի կողմից։
Տալով իր համաձայնությունը Կայքի կողմից Օգտատիրոջ անձնական տվյալները հավաքագրելու, մշակելու և/կամ երրորդ անձանց տրամադրելու վերաբերյալ՝ Օգտատերը միաժամանակ հավաստում և հաստատում է, որ ծանոթացել է Քաղաքականության բովանդակությանը, այն հասկանալի և ընդունելի է իր համար, և Օգտատերը համաձայն է Քաղաքականության մեջ ներառված բոլոր դրույթներին։
ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
Քաղաքականությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Քաղաքականությունից կամ դրա առնչությամբ ծագած ցանկացած վեճ լուծվում է բանակցությունների միջոցով՝ երկամսյա ժամկետում։ Նշված ժամկետում համաձայնության չգալու դեպքում վեճը ենթակա է լուծման Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից։